26/07/2014 11:47
Սահմանամերձ գյուղերում գիշերը խաղաղ է անցել
Երեկ երեկոյան կրկին կրակոցներ են հնչել սահմանամերձ Տավուշի մարզի մի քանի գյուղերի վրա: Հակռակորդը Այգեպար, Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ կրակ է բաց թողել ժամը 22-ից սկսած: Կրակել է ոչ միայն ինքնաձիգից ու գնդացիրներից, այլև` խոշոր տրամաչափի փամփուշտներից:
Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գյուղը նյութական վնասներ չի կրել:
«Մոտ երկու ժամ կրակոցներ են հնչել Մովսեսի ուղղությամբ, թեև արդեն սովոր ենք այս ամենին, բայց գյուղի բնակիչները մի քիչ անհանգստացած էին»,-ասաց նա՝ ավելացնելով, որ կրակոցներ են եղել նաև տների ուղղությամբ:
Նյութական վնասներ չի կրել նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղը, որի ուղղությամբ ևս կրակոցները հնչել են ժամը 22-ի սահմաններում: Մեզ հետ զրույցում գյուղապետ Մանվել Կամենդատյանը տեղեկացրեց, որ գիշերը կրակոցներ չեն եղել:
Նշենք, որ կրակոցները դադարել են հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում: Բարեբախտաբար, հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
Նախորդող հրապարակում՝ Հայկական կողմը կորուստներ չունի, հակառակորդը վիրավորներ ունի. ՊՆ խոսնակ