26/07/2014 14:04
Բուքմեյքերական գրասենյակից մեկ միլիոն գողացողին հայտնաբերել են
Հունիսի 27-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Բաղրամյան պողոտայում գործող բուքմեյքերական կետի օպերատորի սեղանի դարակից անհայտ անձի կողմից 1.000.000 դրամ գողանալու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1989 թ. ծնված Արսեն Ղ.-ն, որը հուլիսի 25-ին, ժամը 17.30-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է նախաքննություն: