26/07/2014 15:10
Մասնագետ. Վերջին շրջանում նևրոզների թիվն ավելացել է
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի տարիքային և մանկական ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանը խոսեց տրավմատիկ նևրոզներից` նշելով, որ վերջին շրջանում նևրոզների թիվն ավելացել է:
Մասնագետը կարևորեց նևրոզների ժամանակին բուժումը, քանի որ, սովորաբար, դրանք ձևավորվում են վաղ հասակում և արդեն դեռահասության տարքիում կարող են սրվել:
Նևրոզների առաջացման հիմնական պատճառներից Ռուբեն Պողոսյանը թվարկեց վախերը, ընտանիքում կոնֆլիկտային իրավիճակը: Մասնավորապես, նա առանձնացրեց գերազանցիկի ախտանիշը` գերազանցիկ լինել հանուն ծնողի, որը կախվածության մեջ է դնում երեխային ծնողից:
Բանախոսը վստահեցրեց, որ բոլոր տեսակի նևրոզների համար կարևոր է ժամանակին կանխարգելումը, քանի որ հետագայում նևրոզների բուժումը դժվար գործընթաց է: