26/07/2014 12:00
ԱՄՆ-ն իր զորքերը չի ուղարկելու Ուկրաինա
Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները չպետք է միջամտեն ուկրաինական հակամարտությանը:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ, դեսպանը հայտարարել է, որ իրենք գիտեն, թե ով է ագրեսորը, իսկ ով՝զոհը: Նրա խոսքով, Ուկրաինան այդ հակամարտության զոհն է, ում գրոհում են 5 ամիս շարունակ:
Պայետը նշել է, որ իրենց պատասխանը պատժամիջոցներն են և իրենք շարունակելու են դրանք խորացնել:
Դեսպանը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային:
Նշվում է, որ ամերիկյան բյուջեից ուկրաինացի ուժայիններին կտրամադրվի 33 միլիոն դոլար: