26/07/2014 14:08
Քահանա. Վարդավառը հեթանոսական տոն չէ, այն ազգային է
Վարդավառը հեթանոսական տոն չէ, այն ազգային տոն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը` ընդգծելով, որ եկեղեցին հակասություն չի տեսնում այդ օրն իրար վրա ջուր ցողելու մեջ:
«Ես դեմ չեմ, իհարկե, չափի մեջ ջուր ցողելուն, մանավանդ եղանակն էլ նպաստավոր է: Եթե ինձ ջրեն, ես չեմ նեղանա»,- ասաց քահանան:
Ասուլիսի մյուս բանախոս Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանն էլ նշեց, որ Վարդավառին իրար վրա ջուր ցողելը գեղեցիկ ազգային ավանդույթ է:
«Հնում, քանի որ Վարդավառը սիրո տոնն էր, այս օրերին երիտասարդները նշանվում էին, աշնանը՝ ամուսնանում»,- ասաց Վարդան Դևրիկյանը:
Անդրադառնալով Վարդավառ բառի ստուգանաբանությանը` Վարդան Դևրիկյանը մեջբերեց Գրիգոր Տաթևացուն, ով ասել է` Քրիստոսը վարդի կոկոնն է, որը մինչև պայծառակերպությունը, մարդկային պատյանի մեջ ներփակված էր, որից հետո նա վարդի պես բացվեց ու անուշ բույր տարածեց:
Նախորդող հրապարակում` Վաղն Առաքելական եկեղեցին կնշի Պայծառակերպության` Վարդավառի տոնը
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
19/04/2024 17:37