26/07/2014 10:23
Այսօր ջերմաստիճանը ցերեկն ստվերում կլինի +36+39
Այսօր` հուլիսի 26-ին, և վաղն օրվա մեծ մասը կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է քամի ուժգնացմամբ մինչև 15մ/վրկ:
www.weather.am-ի փոխանցմամբ` օդի ջերմաստիճանը գիշերը +20+23, ցերեկն ստվերում +36+39, երեկոյան +28+30:
Հուլիսի 28-ին կդիտվի ամպոտ եղանակ, օրվա 2րդ կեսին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Հավանական է քամի սաստիկ պոռթկումներով 18մ/վրկ:
Շոգ եղանակին ցանկալի է կրել բաց գույնի բամբակե հագուստ, խմել հասարակ, ոչ գազավորված ջուր, ֆիզիկապես չծանրաբեռնվել: Հիշեցնում ենք, որ ցերեկային ժամերին պարտադիր պետք է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից: Սաստիկ տապը կարող է առաջացնել գլխապտույտ, ինքնազգացողության վատթարացում: