5 տարի ազատազրկում` 24 հնդիկ ուսանողից գումար հափշտակելու գործով

28/07/2014 15:21

5 տարի ազատազրկում` 24 հնդիկ ուսանողից գումար հափշտակելու գործով


Վերաքննիչ դատարանում քննվում է Մահեշ Կումարի բողոքը, ով դատապարտվել է ազատազրկման 24 հնդիկներից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու մեղադրանքով։ Այս մասին Aysor.am-ը Դատական տեղեկատվական համակարգից:

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդահնուր իրավասության դատարանը նրան դատապարտել է տարվա ազատազրկման: Մահեշ Կումարին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Մունիբ Ուռ Ռահմաանի հետ, հափշտակել է առանձապես խոշոր չափի գումարներ։

Ամբաստանյալ Մահեշ Կումարը ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ Մունիբ Ուր Ռահմաանինի հետ ծանոթացել է 2012 թվականի սեպտեմբեր ամսին` Երևան քաղաքի Դ.Անհաղթ 7 հասցեում գտնվող ուսանողական հանրակացարանում: Իրենք ընկերներ են եղել և բնակվել են միասին: Պիյուշին անձամբ չի ճանաչել, վերջինիս հանդիպել է Մունիբի տանը:

Տոմսերը էժան ձեռք բերելու մասին Մունիբը իրեն ասել է հունվար ամսին, երբ իրենք իրար հետ են բնակվել: Ինքը չի փորձել ճշտել Մունիբից արդյոք տոմսերը իրական են եղել, թե ոչ, քանի որ Մունիբը հաճախ է զանգահարել Դուբայ իր ընկերոջը և ասել, որ այս կամ այն մարդը իր ընկերն է: Քանի որ Մունիբի անունը արդեն համալսարանում ընկած է եղել, որովհետև նա բոլորից գումար է վերցրել և չի վերադարձրել, այդ իսկ պատճառով Մունիբն իրեն խնդրել է, որ այդ գործի մեջ միջնորդ լինի ինքը` ուսանողներին հայտնի, որ կարող է ցածր գնով ինքնաթիռի տոմսեր ձեռք բրել: Մունիբն իրեն խնդրել է, որպեսզի Պիյուշ Շարմային առաջարկ անի տոմսերի վերաբերյալ, ինքը Մունիբին ասել է, որ նա ասի այդ մասին, քանի որ վերջինս բժշկական համալսարանի ուսանող է եղել: Մունիբն ասել է, որ ինքը չի կարող ասել, որովհետև իրեն անհարմար է զգում, ինքն էլ պատասխանել է, որ նա 4 տարի է այստեղ է ապրում և բոլորին ավելի լավ է ճանաչում: Մունիբը պնդել է, որ ինքն ասի այդ մասին: Ինքը սկզբից վստահ է եղել, որ Մունիբի տոմսերը կեղծ չեն, որովհետև Մունիբը իրեն չի ասել, որ տոմսերը կեղծ են, ինչպես նաև ինքը այդ 24 ուսանողներին ոչ անձամբ` Մունիբի միջոցով է ճանաչել: Դրանից հետո` հունվար ամսին, ինքը Զեյթունում քայլելիս պատահաբար հանիպել է Պիյուշին, նրան ասել է, որ Մունիբը իրեն տոմսերի մասին այդպիսի բան է ասել և հայտնել է, որ Պիյուշը որոշի որն է ճիշտ, որը` սխալ:

Դրանից հետո Պիյուշին ասել է, որ ինքը ոչ մի կապ չունի և տոմսերի էժան ու նորմալ լինելու մասին Մունիբն է ասել: Ինքը Պիյուշին ասել է, որ եթե կա նրա ընկերներից որևիցե մեկը, ով կցանկանա էժան գնով տոմս ձեռք բերել, թող հայտնի, եթե չեն ցանկանա, ապա ոչ մի խնդիր չկա: Մի քանի օր հետո Պիյուշն իրեն ասել է, որ մի քանի հոգի հարցրել են, թե ինչպես են տոմսերը ձեռք բերվելու, իսկ ինքը պատասխանել է, որ Մունիբն ասել է, որ Դուբայում մի ընկեր ունի, որն էլ դրանք կուղարկի:

Դրանից հետո Պիյուշը բերել է մի քանի հոգու անձնագրերի պատճեններ և հանձնել է Մունիբին: Դրանից մի քանի օր հետո ինքն ու Մունիբը քայլելիս են եղել փողոցով, երբ զանգ է եկել Մունիբին և զանգահարողը հայտնել է, որ Մունիբը տա ինտերնետային հասցե, որի միջոցով ինքը կարողանա ուղարկել տոմսերը, քանի որ տոմսերը պատրաստ են եղել: Ինքը Մունիբին հարցրել է արդյոք այդ տոմսերը իրական են, թե կեղծ, Մունիբը պատասխանել է, որ հավատա, քանի որ իրենք ընկերներ են և իրեն ոչ մի հարցով չի խաբի, իսկ տոմսերը պատրաստողն էլ իր մոտ ընկերն է:

Մունիբը գնացել է խանութ` գնումներ կատարելու և խնդրել է իրեն, որ խոսի և իր ինտերնետային հասցեն տա, ինքը ասել է, որ Մունիբը իրենը ասի, սակայն վերջինս պատասխանել է, որ իրենք վատ գործ չեն անում, որպեսզի անվստահության հարց լինի իրենց միջև, և խնդրել է, որ ինքը տա իր հասցեն, որովհետև նա այդ պահին իրենը լավ չի հիշել: Դրանից 2-4 օրվա ընթացքում իր ինտերնետային հասցեին նամակ է եկել, որի մեջ եղել են տոմսերը: Ինքը դրսում է եղել, Մունիբը զանգահարել է իրեն և խնդրել, որ ինքը ասի իր հասցեի գաղտնաբառը, որպեսզի կարողանա տոմսերը հանել: Ինքը Մունիբին ասել է, որ չի կարող գաղտնաբառը նրան վստահել, իսկ վերջինս իրեն ասել է, որ գնա ինտերնետ ակումբ, որտեղ նա նստած է եղել, և իր գաղտնաբառը գրի: Ինտերնետ ակումբը եղել է 7-րդ մասնաշենքի առաջին հարկում, զանգից հետո ինքը անմիջապես մոտեցել է Մունիբին, որտեղ էլ հենց գրել է իր գաղտնաբառը:

Ինտերնետ ակումբում գտնվելու ժամանակ, քանի որ իրեն զանգեր են եկել և Մունիբն էլ խնդրել է, որպեսզի արագ-արագ ասի գաղտնաբառը, ինքն ամբողջ գաղտնաբառը ասել է Մունիբին, վերջինս էլ գրանցել է այն: Տոմսերը հանելուց հետո նա զանգահարել է Պիյուշին, ասել է, որ տոմսերը պատրաստ են և գա: Ինքը գնացել է ակումբ, այդ ժամանակ նաև Պիյուշն էլ է հասել ինտերնետ ակումբ: Դրանից հետո Մունիբը իրեն խնդրել է, որ դրսում սպասի: Մոտեցել է Պիյուշը, ում Մունիբը ցույց է տվել վավեր տոմսեր: Պիյուշը տոմսերը ստուգել է, իսկ Մունիբը ասել է, որ իրեն արդեն հարկավոր են գումարները, Պիյուշն էլ պատասխանել է, որ քիչ անց գումարները կլինեն: Տոմսերը վերցնելուց հետո Պիյուշը Մունիբին ասել է, որ ցույց կտա տոմսերը ընկերներին և եթե ընկերները նույնպես ասեն, որ ամեն ինչ նորմալ է գումարները կտա Մունիբին: Երբ Պիյուշը տոմսերը տվել է ուսանողներին, նրանք ստուգել են, ամեն ինչ եղել է նորմալ, հետո փոխանցել են գումարները Պիյուշին: Հաջորդ օրը ինքը գնացել է ընկերոջ հետ հանդիպելու, ճանապարհին հանդիպել է Պիյուշին, վերջինս տվել է գումարը և ասել է, որ այդ գումարները ինքը պետք է փոխանցի Մունիբին:

Ինքը գումարը չի հաշվել, այնուհետև Մունիբն է մոտեցել իրեն և ասել, որ գումարները տա իրեն: Մունիբը հաշվել է գումարը և հետ վերադարձրել իրեն: Ինքը հարցրել է ինչու է վերադարձնում գումարները, Մունիբը պատասխանել է, որ մեկ ժամ հետո իրենք պետք է գումարները փոխանցեն այն անձնավորությանը, ով ուղարկել է տոմսերը: Մունիբը իրեն խնդրել է, որ փոխանցումը կատարվի իր անձնագրով, բայց քանի որ անձնագիրը իր մոտ չի եղել, այլ գտնվել է համալսարանում, այդ պատճառով ինքը հրաժարվել է: Մունիբն իրեն ասել է, որ իր անձնագիրն էլ իր մոտ չէ և խնդրել է իրեն, որպեսզի փոխանցումները իր անունով կատարվեն: Մունիբը նորից գումարը տվել է իրեն և խնդրել է, որ դրանք պահի իր մոտ, իսկ ինքը գնա հանրակացարան տեսնի` ով անձնագիր ունի, ու եթե ինչ-որ մեկի մոտ լինի անձնագիր այդ անձին վերցնի ու դուրս գա: Ինքը չի կարողացել մտնել հանրակացարան, որովհետև բժշկական համալսարանի ուսանող չի եղել: Մունիբը մտել է հանրակացարան, որոշ ժամանակ անց դուրս է եկել, իրեն ասել է որ գումարները հետ տա և գնա տուն: Ինքը գիշերը տուն է վերադարձել և Մունիբին հարցրել` որքան է եղել գումարը, վերջինս էլ պատասխանել է` մոտավորապես 5400 ԱՄՆ դոլար:

Մունիբը ավելացրել է, որ դա իր գործը չէ, ինքը վերցնի իր անձնագիրը և իր հետ գնա: Ինքը Մունիբի հետ գնացել է, և իր անձնագրով Մունիբը գումար է փոխանցել ընկերոջը: 3-4 օր անց Մունիբը կրկին խնդրել է իրեն տրամադրել իր անձնագիրը` գումար փոխանցելու համար: Ինքը միայն գնացել է Մունիբի հետ, տվել է անձնագիրը և ուրիշ ոչինչ չի հիշում: Դրանից հետո Մունիբը զանգահարել է ընկերոջը` Պիյուշին, և ասել է, որ ինքը դրսում է, ընկերոջ հետ հանդիպման է եղել, խոսել է նրա հետ:

Մի քանի օր անց ինքը հանկարծակի ճշտել է, որ տոմսերը չեն գնվել, հարցրել է Մունիբին, թե ինչպես է եղել, որ տոմսերը ձեռք չեն բերվել, քանի որ նա իրեն ասել է, որ ամեն ինչ նորմալ է եղել: Ուսանողները զանգահարել են Մունիբին, իսկ Մունիբն էլ ասել է իրեն, որ Մահեշն իր հետ է եղել և տեսել է, որ ամեն ինչ նորմալ է եղել: Մունիբը իրեն ասել է, որպեսզի ինքը խոսի ուսանողների հետ և ասի, որ եթե երկու օրվա ընթացքում գումարը չլինի, ապա տոմսերը կտա նրանց: Իր և Մունիբի միջև վեճ է եղել, ինչի պատճառով ինքը նույն օրը երեկոյան դուրս է եկել բնակարանից և գնացել է առանձին ապրելու: Երբ ուսանողները Մունիբին հարցրել են տոմսերի մասին, վերջինս ասել է, որ գումարները անձնագրով ուղարկված են իր անունով, տոմսերը ուղարկվել են իր անունով, իր էլեկտրոնային հասցեին, իսկ Մահեշը գումարները վերցրել ու փախել է:

Մունիբը իրեն ասել է, որ ինքը չփորձի ուսանողների հետ որևէ բան խոսել, որովհետև եթե նրանք բողոքեն ոստիկանություն, իր համար վատ կլինի, քանի որ գումարները փոխանցվել են իր անունով և տոմսերը եկել են իր էլեկտրոնային հասցեին: Այդ գումարից Մունիբը գնել է մեկ հեռախոս և մեկ համակարգիչ, իսկ մնացած գումարները մնացել են իր մոտ: Մունիբն իրեն կրկին ասել է, որ ինքը ուսանողներից ոչ ոքի հետ չխոսի, ասել է նաև, որ ուսանողներն իր համալսարանից են, ինքը նրանց ճանաչում է, կխոսի նրանց հետ ու գումարները կվերադարձնի, բայց մի քանի օր անց Մունիբը լքել է երկիրը: Մունիբի` երկիրը լքելուց հետո ինքը ինտերնետով կապ է հաստատել նրա հետ, նա ասել է, որ արդեն Հնդկաստանում է, ինքը հարցրել է` ինչու տեղյակ չի պահել իրեն, Մունիբն էլ պատասխանել է, որ շատ կարևոր անհետաձգելի գործեր է ունեցել դրա համար մեկնել է:

Դրանից հետո ինքն էլ է մտածել, որ կարելի է գնալ Հնդկաստան և երբ տոմսը վերցրած է եղել, այդ ժամանակ էլ բռնվել է: Մինչև ձերբակալվելը ինքը Հայաստանում է եղել մոտավորապես մեկ տարի երեք ամիս: Դուբայում գտնվող անձին ինքը չի ճանաչում: Երբևէ Մունիբը իրեն չի ասել, որ ուսանողներին խաբեն և գումարները յուրացնեն, այդպիսի առաջարկ անելու դեպքում ինքը չէր համաձայնվի: Երբ առաջին օրը Պիյուշը գումարը հանձնել է իրեն, ոչ մի գումարի չափ չի նշել և ոչ էլ ինքն է հաշվել, միայն գումարներն իրեն տալուց ասել է, որ գումարները պետք է փոխանցվեն Մունիբին:

Գումարը տալուց մոտավորապես 10 րոպե հետո է մոտեցել Մունիբը: Ինքը չգիտի ով է Մունիբին կանչել, ինչպես է նա եկել, քանի որ առավոտյան տանից դուրս գալով` պատահական է հանդիպել Պիյուշին: Երբ տոմսերը պատրաստ են եղել, Մունիբը ասել է, որ իրեն գումարներն են հարկավոր և ինքը մտածել է, որ նախապես խոսել են և բնական է եղել, որ Մունիբը մոտեցել է: Գումարը փոխանցել են գիշերը` Զվարթնոցից: Երբ Մունիբը տվել է այդ կտրոնը, որ ինքը տակը ստորագրի, տեսել է դրա վրա 2400 ԱՄՆ դոլար և տակն էլ` Աբիդ Հանիֆ: Ինքը անձամբ Աբիդ Հանիֆին չի ճանաչում, նրան Մունիբի ասելով է իմացել` որպես վերջինիս ընկեր: Ինքը չի կարող ասել Մունիբը Աբիդ Հանիֆի հետ է խոսել, թե ոչ, քանի որ նա հաճախակի հեռախոսով կամ սկայպով է խոսել և սենյակի դուռը փակել է: Ինքը չի իմացել Պիյուշը քանի ուսանողներից է գումար վերցրել, որովհետև ինքը անգամ տոմսերը չի տեսել: Ինքը չգիտի գումարը, որը տրվել է, եղել է մի մասը, թե ամբողջը, քանի որ չի իմացել, թե քանի տոմս է իրականում եղել: Երեքից չորս ուսանող մոտեցել են իրեն, տոմսի գումար կոնկրետ չեն նշել, ուղղակի ասել են, որ կամ գումարներն են ուզում, կամ տոմսերը: Ձերբակալվելուց հետո, երբ իրեն ուղարկվել է թարգմանված թերթիկը, այդ ժամանակ իմացել է, որ ուսանողները շատ են` 24 հոգի: Երկրորդ անգամ Մունիբը իրեն ասել է, որ անձնագիրը վերցնի և իր հետ գնա:

Երբ իմացել է, որ տոմսերը իրական չեն, ինքը գնացել է տուն խոսել է Մունիբի հետ, նրան ասել է, որ իրեն խաբել է` գումարները կամ նա է յուրացրել, կամ նրա ընկերը, իսկ փոքր վիճաբանությունից հետո Մունիբը իրեն ասել է, որ ինքը գործ չունի, թողնի ու հեռանա: Ինքը լքել է բնակարանը և այլ բնակարան է վարձել: Իր գտնվելու տեղը Մունիբն իմացել է: Երբ ինքը սկսել է առանձին ապրել, Մունիբը զանգահարել է իրեն և ասել է, որ ուսանողները սկսել են գումարները պահանջել և ասել է, որ ոչ մի խնդիր չի լինի, իր ընկերը կուղարկի գումարները, սակայն իր անձնագրով գումարները ուղարկելը մտածելու տեղիք է տալիս: Բայց մի քանի օր հետո Մունիբն է գնացել երկրից:

Քանի որ Մունիբը ասել է, որ դա իր գործն է, դրա համար ինքը չի գնացել ոստիկանություն և հայտնել ճշմարտությունը, ինչպես նաև Մունիբն ասել է, որ շուտով պետք է վերադարձնի գումարները: Մունիբը իրեն չի խնդրել, որ չգնա ոստիկանություն մինչև գումարները վերադարձնի, սակայն, իրեն ոչինչ չասելով, երկու օր անց լքել է երկիրը: Գնալուց մի քանի օր անց Մունիբը կապ է հաստատել իր հետ և ասել, որ արդեն Հնդկաստանում է և իր հարցին, թե ուսանողների գումարի հարցը ինչպես է լինելու, Մունիբը պատասխանել է, որ արդեն վերադարձրել է բոլոր ուսանողների գումարները:

Ինքը ոչ ոքից ոչինչ չի հարցրել, քանի որ հավատացել է Մունիբի խոսքին: Ինքն ունեցել է Պիյուշի համարը, բայց չի զանգահարել վերջինիս: Իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ ոչ մի գումար չի վերցրել, և տոմսերի հետ էլ գործ չի ունեցել, դրանք պատրաստվել են Մունիբի միջոցով: Ինքը իր անունից Դուբայ ուղարկված 1700 ԱՄՆ դոլարի և Մունիբի կողմից Հնդկաստան ուղարկված 400 ԱՄՆ դոլարի մասին տեղյակ չի եղել, քանի որ ինքը միայն ստորագրել է և իմացել է, որ Մունիբը ընկերոջն է գումար ուղարկել:

Դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով Մահեշ Կումարի կատարած արարքը չի համապատասխանում առաջադրված մեղադրանքին, քանի որ ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Մահեշ Կումարը և Մունիբ Ուր Ռեհմաանին նախնական համաձայնություն են ձեռք բերել ուրիշի խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու շուրջ:

Վերը շարադրված ապացույցների գնահատման և համադրման արդյունքում, դատաքննությամբ հետազոտված ապացույցների` ամբաստանյալ Մահեշ Կումարի և տուժողների ցուցմունքների հիման վրա դատարանն ապացուցված է համարում, որ սույն քրեական գործով մեղադրանքի հիմքում դրված ապացույցների շարքում առկա չէ ոչ մի փաստական տվյալ այն մասին, թե ինչ հանցավոր վարքագիծ է դրսևորել Մահեշ Կումարը, որով ներգործել է գործով տուժողների գիտակցության և կամքի վրա, որի արդյունքում վերջիններս, ընկնելով մոլորության մեջ, անձամբ գույք են հանձնել Մահեշ Կումարին:

Այսինքն` գործի նյութերով հիմնավորված չէ Մահեշ Կումարի կողմից այնպիսի արարքի կատարում, որը կգնահատվեր որպես խարդախություն:

Հետևաբար, բացակայում է խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը` խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու միջոցով ուրիշի գույքին տիրանալը: Դատարանը միաժամանակ գտնում է, որ Մահեշ Կումարի գործողությունները չի կարող որակվել որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, քանի որ դատաքննությամբ հիմնավորվել է, որ Մահեշ Կումարը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի օբյեկտիվ կողմը հանդիսացող ոչ մի գործողություն չի կատարել, այլ միայն օժանդակել է հանցագործությանը` հանցագործությունն նախապատրաստելու պրոցեսում օգնություն է ցույց տվել Մունիբ Ուր Ռեհմաանին` հանցագործության ավարտման ռեալ (իրական) հնարավորություններ ստեղծելու միջոցով:

Դատարանի դատավճռով նաև 3.126.277 ՀՀ դրամ գումարի չափով կալանք է դրվել Մահեշ Կումարին պատկանող անշարժ և շարժական գույքերի, դրամական միջոցների վրա, որտեղ էլ որ դրանք գտնվեն` մինչև հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասների փոխհատուցման հարցերի վերջնական լուծումը: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան Այսօր, 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի Այսօր, 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են Այսօր, 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել Այսօր, 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Այսօր, 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին Այսօր, 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը Այսօր, 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին Այսօր, 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) Այսօր, 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» Այսօր, 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Այսօր, 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան Այսօր, 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին Այսօր, 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը Այսօր, 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Այսօր, 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել Այսօր, 18:40 Հրդեհ Կամո գյուղում Այսօր, 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Այսօր, 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ Այսօր, 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) Այսօր, 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Այսօր, 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) Այսօր, 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան Այսօր, 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Այսօր, 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Այսօր, 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան Այսօր, 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Այսօր, 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը Այսօր, 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը Այսօր, 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) Այսօր, 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան Այսօր, 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին Այսօր, 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Այսօր, 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով Այսօր, 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Այսօր, 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ Այսօր, 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Այսօր, 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին Այսօր, 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Այսօր, 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Այսօր, 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Այսօր, 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Այսօր, 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան Այսօր, 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) Այսօր, 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան Այսօր, 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ Այսօր, 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին Այսօր, 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից Այսօր, 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան Այսօր, 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Այսօր, 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Այսօր, 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին Այսօր, 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին Այսօր, 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ Այսօր, 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) Այսօր, 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Այսօր, 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան Այսօր, 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին Այսօր, 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար Այսօր, 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) Այսօր, 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից Այսօր, 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի Այսօր, 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան Այսօր, 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին Այսօր, 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Այսօր, 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել Այսօր, 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն Այսօր, 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Այսօր, 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ Այսօր, 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր Այսօր, 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին Այսօր, 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ Այսօր, 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) Այսօր, 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Այսօր, 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը Այսօր, 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Այսօր, 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ Այսօր, 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը Այսօր, 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան Այսօր, 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել Այսօր, 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ Այսօր, 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար Այսօր, 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում Այսօր, 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը Այսօր, 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին Այսօր, 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը