28/07/2014 16:22
«Facebook Mesenger-ը» զբաղվելու է նաև գումարային փոխանցումներով
«Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը հայտնել է, որ «Facebook Mesenger-ը», հնարավոր է, սկսի զբաղվել նաև գումարային փոխանցումներով: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Մ. Ցուկենբերգը հայտնել է, որ նման ծրագրի ներդրումը հնարավոր է միայն մի քանի տարվա ընթացքում, այնպես, որ խոսքը կարճաժամկետ պլանների մասին չէ:
Այս քայլը զարմանք չի առաջացրել, քանի որ ընկերությունը վերջին մի քանի տարվա ընթացքում նման փորձարկումներ է անում վճարային համակարգերի հետ կապված, և «Facebook Mesenger-ը» ունի ավելի քան 200 միլիոն ակտիվ օգտատեր ամբողջ աշխարհում:
«Facebook-ի» նման քայլը տրամաբանական է անվանվել, քանի որ նման ծառայություններ առաջարկող այլ համակարգերը արդեն ընձեռում են նման հնարավորություններ: