28/07/2014 13:14
ՄԱԿ-ի ԱԽ-ն հայտարարություն է ընդունել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
ՄԱԿ-ի ԱԽ-ն նախօրեին հայտարարություն է ընդունել իսրայելա-պաղեստինյան կրակի դադարեցման վերաբերյալ: Հայտնում է interfax-ը:
Փաստաթղթում կոչ է արվում կողմերին անմիջապես և առանց նախապայմանների դադարեցնել կրակը, ցուցաբերել մարդասիրական մոտեցում:
Փաստաթուղթն ընդունվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի արտակարգ ռեժիմով հրավիրված նիստի ժամանակ:
Փաստաթղթում նաև նշվում է, որ պետք է հարգել միջազգային օրենքները և ապահովել քաղաքացիական բնակչության անվտանգությունը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Իսրայելի պաշտպանույթան բանակը հայտարարել է Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների նկատմամբ իր ռազմական գործողություների վերսկսումը: