28/07/2014 15:07
Վրաստանի նախկին նախագահի Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել
Վրաստանի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Այս գործը առնչվում է 2007 թ. նոյեմբերի 7-ին ցուցարարներին ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությունում ավերածության և Արկադի Պատարկացիշվիլիի գույքին տիրանալուն:
Գործով անցնում են նաև Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին, նախկին Գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, Պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլին և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան:
Քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և տուժածի նվաստացնելու մեղադրանքով:
Նշենք, որ այսօր առավոտյան Մ. Սաակաշվիլուն հրավիրել են հարցաքննության, սակայն վերջինս հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ չի վստահում Վրաստանի իրավապահ մարմիններին:
Նախորդող հրապարակում՝ Գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին հրավիրել է հարցաքննության