28/07/2014 12:51
Մարտակերտում ՊԲ զինծառայողների համար նոր բնակելի թաղամաս կկառուցվի
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ և մասնակցել այնտեղ Պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի գրասենյակից:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Հայկ Մաղաքելյանին այդ կարևոր ծրագիրը ֆինանսավորելու համար՝ ընդգծելով, որ դա Հայրենիք- Սփյուռք կապերի լավագույն դրսևորումներից է և կնպաստի Արցախի պաշտպանունակության ամրապնդման ու մեր բնակչության կենսապայմանների բարելավման գործին։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք։