28/07/2014 11:06
Այսօր մեռելոց է. Օրը՝ հանգստյան
Երեկ Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից Քրիստոսի Պայծառակերպության տոնը, և ահա այսօր մեռելոց է:
Բոլոր եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար 10:30-ին մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:
Այսօր Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային օր:
Հիշեցնենք, որ 2008-ի թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային:
Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոների հաջորդ օրը մեռելոց է. Տաղավար տոներն են՝ Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն: