28/07/2014 12:40
3 կգ-անոց գազի բալոնի արտահոսքից հրդեհ է բռնկվել
Ժամը 11.16-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հ. Թովմասյան փողոցի թիվ 1 հասցեում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ. Թովմասյան փողոցի թիվ 1 շենքի Ռ. Վ.-ին պատականող 1-ին բնակարանի խոհանոցում գազի բալոնից (3 կգ-անոց) տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.26-ին, մարվել՝ 11.35-ին:
Խոհանոցում (6 քմ) այրվել է լվացքի մեքենան, սառանարանը, կահույքը և առաստաղը՝ մասնակի: