28/07/2014 12:29
Շուվալով. Մաքսային միությունը 5-10 տարի անց սեփական դրամը կունենա
Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ Մաքսային միության երկրները՝Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, 5-10 տարի անց կարող են միասնական դրամ ունենալ:
Ng.ru-ի փոխանցմամբ, Շուվալովը վսհատություն է հայտնել, որ 5-10 տարի անց Մաքսային միության միասնական դրամի հարցը անպայման առաջ է գալու:
Նրա խոսքով, մի քանի տարի անց կլինի միասնական էմիսիոն կենտրոն և միասնական դրամ:
Նշվում է, որ այդ մասին փոխվարչապետը հայտարարել է «Նախագահի ակադեմիայի ամառային կամպուսի» մասնակիցների հետ հանդիպմանը: