28/07/2014 12:13
«Բարսելոնը» եզրափակչում կարող է խաղալ առանց Մեսսիի, Նեյմարի ու Սուարեսի
«Բարսելոնի» հարավամերիկացի ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել 2014-2015 թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակչին, եթե, իհարկե, թիմը հասնի այդ փուլ:
2015 թ. մայիսի 28-ին Լիոնել Մեսսին, Խավիեր Մասկերանոն, Նեյմարը, Դանիել Ալվեշը և Կլաուդիո Բրավոն պետք է լինեն իրենց հավաքականների տրամադրության տակ` Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար, որը կմեկնարկի հունիսի 11-ին և կանցկացվի Չիլիում: Այս մասին հայտնում է «El Mundo Deportivo»-ն:
Եթե CAS-ը կրճատի Սուարեսի որակազրկման ժամկետը, ապա հարձակվողը կմիանա Ուրուգվայի հավաքականին և կմասնակցի Ամերիկայի գավաթի խաղարկությանը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2015 թ. եզրափակիչը կկայանա հունիսի 6-ին, Բեռլինում, իսկ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը` մայիսի 30-ին: