28/07/2014 13:36
60 մլն եվրո`«Յուվենթուսի» կիսապաշտպան Վիդալի համար
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նախկինի պես մտադիր է հրավիրել «Յուվենթուսի» կիսապաշտպան Արթուրո Վիդալին: «Կարմիր սատանաները» Չիլիի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի համար, ինչպես տեղեկացնում է «La Gazetta dello Sport»-ը, առաջարկում են 60 մլն եվրո:
Ըստ աղբյուրի տեղեկությունների` Վիդալի գործակալը կհանդիպի թուրինյան ակումբի ղեկավարության հետ և կհրապարակի ֆուտբոլիստին ներկայացված մի շարք առաջարկներ, այդ թվում` անգլիացիներից: