28/07/2014 10:44
«Вконтакте» սոցիալական ցանցի աշխատանքը վերականգնվել է
Նախօրեին ուշ երեկոյան վերականգնվել է «Вконтакте» սոցիալական ցանցի աշխատանքը: Այս մասին իր Twitter-ում գրել է կայքի մամուլի քարտուղար Գերոգի Լոբուշկինը:
Նշենք, որ կայքի աշխատանքը խափանվել էր նախօրեին` կեսօրից հետո: Սկզբում անհետացել էին որոշ օգտատերերի էջեր ու լուսանկարներ, որից հետո կայքն առհասարակ անջատվել էր: Գ. Լոբուշկինի խոսքով` տեխնիկական այս խնդրի պատճառն անսպասելի շոգն էր, որը շարքից հանել էր Սանկտ Պետերբուգում տեղադրված տվյալների բազաներից մեկը: