28/07/2014 10:14
Օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև
Այսօր կդիտվի ամպոտ եղանակ, օրվա 2-րդ կեսին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
Weather.am-i փոխանցմամբ` հավանական է քամի սաստիկ պոռթկումներով 18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +17+20, ցերեկն ստվերում +34+37, երեկոյան +25+27:
Վաղը` հուլիսի 29-ից, սպասվում է առանց տեղումների, արևային եղանակ:
Շոգ եղանակին ցանկալի է կրել բաց գույնի բամբակե հագուստ, խմել հասարակ, ոչ գազավորված ջուր, ֆիզիկապես չծանրաբեռնվել: Հիշեցնում ենք, որ ցերեկային ժամերին պարտադիր պետք է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից: Սաստիկ տապը կարող է առաջացնել գլխապտույտ, ինքնազգացողության վատթարացում: