28/07/2014 16:45
Հաագայի դատարանը պարտավորեցրել է «ՅՈՒԿՕՍ-ի» գործով վճարել 50 մլրդ դոլար
Հաագայի դատարանը հրապարակել է «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության գործով դատավճիռը: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Դատավճռի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Էմանուել Գայարը:
Փաստաբանը ասել է, որ դատավճռի համաձայն՝ ռուսական կողմը լայնամասշտաբ հարձակում է գործել ընկերության վրա՝ ընկերությունը սնանկացնելու և նրա բաժնետոմսերին տիրանալու, նաև ընկերության նախագահ և գլխավոր բաժնետեր Միխայիլ Խոդորովսկուն քաղաքական ասպարեզից հեռացնելու նպատակով:
Հաագայում դեռևս գործի քննությունը չի ավարտվել, քանի որ ՌԴ-ն մտադիր է պաշտպանել իր շահերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Հայցվոր կողմը պահանջում էր 114 միլիարդ ԱՄՆ դոլարի փոխհատուցում, սակայն դատարանի դատավճռով նրանց պետք է վճարվի 50 մլրդ 20.87 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ թվում դրամական փոխհատուցում պետք է ստանա կիպրական «Hulley Enterprises» ընկերությունը՝ 39.9 ԱՄՆ միլիարդ դոլար, «Yukos Universal» ընկերությունը՝ 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար, կիպրական «Veteran Petroleum» ընկերությունը՝ 8.2 միլիոն ԱՄՆ դոլար:
Դատական գործընթացը սկսվել է 2005 թ., 2003 թ. պետությունը «ՅՈՒԿՕՍ» ընկերությանը մեղադրել է հարկերի վճարումից խուսափելու մեջ:
Ընկերության նախագահը ձերբակալվել է խարդախության մեղադրանքով 2005 թ., ապա 2013 թ. համաներմամբ ազատ է արձակվել: