29/07/2014 14:42
Մահապարտ ահաբեկիչը սպանել է Աֆղանստանի նախագահի եղբորը
Աֆղանստանի Կանդահար քաղաքի մոտ մահապարտ ահաբեկիչը հարձակվել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հորեղբոր որդու՝ Հաշմաթ Քարզայի վրա:
RBC.ru-ի փոխանցմամբ, Կանդահարի նահանգապետ Դավա Կհան Մինապալը նշել է, որ մահապարտը մուտք է գործել Հաշմաթի տուն որպես հյուր՝ Ուրազա Բայրամի տոնը շնորհավորելու համար և գործի է դրել պայթուցիկը:
Աֆղանստանի եղբոր սպանությունը կարող է կապ ունենալ Աֆղանստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից արդյունքների հետ:
Նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է Աշրաֆ Գանի Ահմադզայը, սակայն մյուս թեկնածուն՝Աբդուլա Աբդուլան հայտարարել է զանգվածային ընտրակեղծիքների մասին: