29/07/2014 17:46
Ահազանգ Դոմոդեդովոյում. օդանավակայանում ռումբ է տեղադրված
Անհայտ անձը ահազանգել է, որ Մոսկվայի «Դոմոդեվո» օդնավակայանում տեղադրվել է պայթուցիկ սարք: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել անձի իսկությունը պարզելու ուղղությամբ:
Եվ մինչ կպարզվի, թե ով է ահազանգողը,Մոսկվայի ոստիկանությունն օպերատիվ աշխատանքներ է իրականացրել պայթուցիկ սարքը որոնելու և գտնելու ուղղությամբ: Այդպիսի սարք չի հայտնաբերվել.
«Անհայտ անձը զանգահարել է օդանավակայանի տեղեկատու և հաղորդել B տերմինալում պատրաստվող պայթյունի մասին: Տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այդ անձի իսկությունը պարզելու համար»,- նշել է աղբյուրը հավելելով, որ օդանավակայանում B տերմինալ գոյություն չունի: