29/07/2014 11:40
Շունը, տեսնելով տիրուհուն, ուրախությունից ուշագնաց է եղել (Տեսանյութ)
YouTube-ում արդեն 9 միլիոն անգամ դիտված տեսանյութում Քեյսի անունով շունը, 2 տարի անց հանդիպելով տիրուհուն, ուրախությունից ուղղակի ուշագնաց է եղել:
Topnews.ru-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում:
Նշվում է, որ շան տերը մեկնել էր Սլովենիա աշխատանքի և տնից բացակայել 2 տարի: Բժիշկները, զննելով շանը, նշել են, որ կենդանին առողջ է, ուղղակի նրա մոտ շատ հույզեր էին կուտակվել: