29/07/2014 13:58
Հեֆֆերնը՝ Տիգրան Սարգսյանի մասին. Ամեն երկիր ինքն է ընտրում իր դեսպաններին
Ամեն երկիր ինքն է ընտրում դեսպաններին, ովքեր օտար պետություններում ներկայացնում են իրեն: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակմանը դեսպանի պաշտոնում, ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:
«Պարոն Սարգսյանի հետ վարչապետի պաշտոնում աշխատելու տարիներին աշխույժ համագործակցել ենք և կարծում եմ` Վաշինգտոնում նրա գտնվելու ընթացքում ևս ակտիվ կաշխատենք»,- ասաց Ջոն Հեֆֆերնը:
Անդրադառնալով Հայաստանում իր դիվանագիտական աշխատանքի տարիներին ու իրեն փոխարինող դեսպանին` Հեֆֆերնը վստահություն հայտնեց, որ ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանը ևս կշարունակի Հայաստանի հետ տնտեսական կապերի հաստատումը, աշխատատեղերի, տնտեսական հնարավորությունների ստեղծումը հայ ժողովրդի համար: