29/07/2014 15:50
Մասնագետ. Հայասանում բնակչության 3-4 տոկոսն է վարակված է հեպատիտ C-ով
Հայաստանում ազգաբնակչության 3-4 տոկոսն է վարակված հեպատիտ C-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նորք հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:
Նրա խոսքով՝ գալիք տասը տարիներին հեպատիտ C-ով հիվանդների թիվը կրկնապատկվելու է ամբողջ աշխարհում:
Ասուլիսի մասնակից մյուս բանախոս «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանն էլ նշեց, որ պետք է փոխվի հեպատիտի բուժման գնային քաղաքականությունը.
«Մենք պահանջներ ենք ներկայացրել առողջապահության նախարարություն՝ իրավիճակը վերահսկելու համար: Հանրապետությունում համագործակցության փորձ կա ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի ոլորտում, իսկ հեպատիտների հետ համագործակցության քաղաքականություն չունենք»,- ասաց Անահիտ Հարությունյանը:
Նշենք, որ պետպատվերով կարող են բուժվել հեպատիտ C-ով վարակված «Փարոսի» 36 միավոր ունեցող անդամները, զինվորի ընտանիքները և սուր վարակակիրները: