29/07/2014 10:32
ՀԱԿ թևերի միջև հակասությունը չի դադարում. «Իրավունք»
«Իրավունք-ը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է.
«Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ այդտեղ անգամ ամառային շրջանում չեն դադարել վեճերը ու կասկածամտությունը՝ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի կողմնակիցների միջև, անգամ երիտասարդական կառույցի շրջանակում:
Վեճը, ինչպես միշտ, ֆինանսական հիմք ունի, քանի որ Արամ Մանուկյանի «թևը» երիտասարդական կոնգրեսում ունի քանակական առավելություն, սակայն ԼՏՊ-ն ավելի հակված է ֆինանսները վստահել Լևոն Զուրաբյանին: Իսկ սեպտեմբեր-հոկտեմբերին ՀԱԿ-ի ներսում հիմնական «գրոհային ուժը» համարվում է հենց երիտասարդական կառույցը, քանզի այդտեղ հույս ունեն, որ հնարավորություն կլինի բանը հասցնել ուժային փողոցային գործողությունների»: