29/07/2014 10:51
Հոգեբան. «Հայ քաղաքական գործիչները հիմնականում նևրոտիկ են». Իրավունք
«Իրավունք» թերթը «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանից հետաքրքրվել է՝ դատելով մեր քաղաքական գործիչների կեցվածքից, ժեստերից, նրանք նևրոտիկ են, թե՝ ոչ:
Մասնագետը, թեև անուններ չի հրապարակել, բայց ասել է, որ հիմնականում նևրոտիկ են: «Բայց դա ինչ-որ տեղ նրանք կարողանում են հաղթահարել: Նևրոզն իրենց ակտիվություն է տալիս, և տարաբնույթ գործողությունների, զբաղմունքների միջոցով ինչ-որ կերպ կարողանում են դա հաղթահարել»,–ասել է Ռ.Պողոսյանը։