29/07/2014 10:05
Վիկտոր Դալլաքյանի պարուհի դուստրը հետին ամսաթվով հեռացվել է ՊՆ-ից
«Ժամանակ-ը» տեղեկացրել էր, որ ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալաքյանի դուստրը՝ Լիլիթ Դալլաքյանը, աշխատանքի է անցել Պաշտպանության նախարարությունում և ներկայացրել էր որոշ հետաքրքրաշարժ մանրամասներ:
Մասնավորապես, թերթը գրել էր, թե նա աշխատանքի անցնելու համար պահանջվող դիմումին կից ինքնակենսագրականում նշել է, որ ինքն ավարտել է լատինաամերիկյան պարերի դպրոցը, թեև ունի նաև իրավաբանական կրթություն, ապա մանրամասն նկարագրել էր, թե ով է իր հայրը, որտեղ է աշխատում: Ապա` շարադրել էր նաև մոր տվյալները՝ ով է մայրը և որտեղ է աշխատում:
«Ժամանակ-ի» տեղեկություններով՝ իրենց հրապարակումից հետո Դալաքյանի դուստրը հետին ամսաթվով հեռացվել է աշխատանքից: