29/07/2014 15:15
Նպատակահարմար չէ նման երթի կազմակերպումը. Ի պաշտպանություն Լ. Հայրապետյանի
Հաշվի առնելով մեր հայրենակից հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրավական գործընթացները ու դրանց ընթացքին չխոչընդոտելու կարևորությունը` Լևոն Հայրապետյանի ընկերները, մտերիմները խնդրում և հայտարարում են`զերծ մնալ հանպատրաստից, հախուռն երթեր, ցույցեր կազմակերպելուց: Այս մասին ասված է «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք իրավունք չունենք մեր քայլերով վնասելու իրավական գործընթացը:
Մինչդեռ, կան մարդիկ, որոնք այսօր հանդես են գալիս կոչերով, թե հուլիսի 31-ին կազմակերպվում է երթ՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: Հայտարարում ենք` մենք այս պահին նպատակահարմար չենք համարում նման երթի կազմակերպումը և տեղեկացնում ենք, որ սույն երթը «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբի նախաձեռնությունը չէ:
Միաժամանակ, խնդրում և հորդորում ենք բոլորին առանց շտաբի հետ համաձայնության չձեռնարկել որևէ քայլ: Միասնական շտաբը կմշակի գործողությունների համապարփակ ծրագիր, և մեր բոլոր քայլերը կլինեն սույն ծրագրին համապատասխան»,- ասված է շտաբի հայտարարության մեջ:
Նախորդող հրապարակում` Արթուր Սաֆարյան. Լևոն Հայրապետյանը գտնվում է հոգեպես ընկճված վիճակում