29/07/2014 17:34
«ՕՊԵԿ»-ի նավթի պաշարների 13 տոկոսը բաժին է ընկնում Իրանին
«Նավթի համաշխարհային պաշարների 10 տոկոսը բաժին է ընկնում Իրանին»,- այդ մասին նշված է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ մինչև ս.թ. հունվար ամիսն Իրանը շուրջ 157 միլիարդ բարել նավթ է ամբարել, որը կազմում է նավթի համաշխարհային պաշարների՝ 10, իսկ Նավթ արտահանող երկրների կազմակերպության պաշարների (ՕՊԵԿ)` շուրջ 13 տոկոսը: Իրանի նավթի պաշարների 70 տոկոսը գտնվում է ափամերձ տարածքներում, իսկ 30-ը՝ ցամաքային:
Հավելենք, որ իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ «Բրիթիշ Փեթրոլիում» միջազգային նավթային ընկերության հրապարակած տարեկան զեկույցի համաձայն՝ 2013թ. Իրանի գազի պաշարներն ավելացել են 200 միլիարդ խմ-ով՝ կազմելով 33,8 տրիլիոն խմ, որը 2,5 տրիլիոն խմ-ով ավելի է Ռուսաստանի պաշարներից:
Զեկույցի համաձայն՝ Իրանի գազի պաշարները կազմում են 33,8, Ռուսաստանինը՝ 31,3, Քաթարինն ու Թուրքմենստանինը՝ 17,5, իսկ Միացյալ Նահանգներինը՝ 9,3 տրիլիոն խմ.: