29/07/2014 19:46
«Հին Էրիվան» գործ. Ինքնաբացարկի միջնորդություն` դատավոր Ալեքսեյ Սուքոյանին
«Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով դատական նիստում այսօր «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի փաստաբան՝ Դավիթ Դանիելյանը գրավոր ներկայացրել է ինքնաբացարկի միջնորդություն նախագահող դատավոր Ալեքսեյ Սուքոյանին: Այս մասին հայտնում են ձեռնարկատեր Մանվել Տեր-Առաքելյանի մամուլի կենտրոնից:
Փաստաբանը նշել է, որ իր վստահորդը բազմիցս առիթներ է ունեցել կասկածելու դատավորի անաչառությանն ու անկողմնակալությանը:
Դատավորը չի ցանկացել, որպեսզի միջնորդությունը ամբողջությամբ հնչի դատարանում և Դավիթ Դանիելյանը հակիրճ ներկայացրել է, որ իր կողմից մի քանի հիմնավորված միջնորդությունները դատարանը անհիմն մերժել է:
«Շատ տարօրինակ էր նաև դատավորի պահվածքը դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու հարցում, դատավորը մի քանի անգամ փոփոխել էր իր կարծիքը այդ հարցի վերաբերյալ: Դատավորի որոշումը ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ կհրապարակվի օգոստոսի 1-ի նիստում:
Հիշեցնենք, որ դատարանը «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից դատարան ներկայացված գրավոր առարկությունների հիման վրա պետք է քննի ընկերության դեմ պահանջ ներկայացրած 15 պարտատերերի, այդ թվում՝ «Յունիբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 3,103,867,029.42 ՀՀ դրամ պահանջի օրինականության, հիմնավորվածության, չափի և ապահովվածության հարցերը:
Նշենք՝որ ինքնաբացարկի միջնորդության մեջ ներկայացրած են 4 դրվակները»,- ասված է հաղորդագրության մեջ: