29/07/2014 20:14
Օուեն. Ռոնալդուն ամեն ինչ կարող է անել
Անգլիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը հիացած է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ցուցադրած խաղով և պորտուգալացուն համարում է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Ռոնալդուն ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է: Նա կատարյալ ֆուտբոլիստ է: Քրիշտիանուն արագ է, շատ գոլեր է խփում և դա հիանալի է անում ինչպես 2 ոտքերով, այնպես էլ` գլխով:
Պորտուգալացին իսկական վարպետ է, շատ ուժեղ է և կարող է մեկ մրցաշրջանի ընթացքում մասնակցել բազմաթիվ հանդիպումների: Չկա այնպիսի մի բան, որ այս ֆուտբոլիստն անել չկարողանա»,- նշել է Օուենը: