29/07/2014 17:01
«Բանդայի գործով» ՄԻԵԴ բողոք է ներկայացվել
«Բանդայի» գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իր պաշտպանյալի նկատմամբ իրականացված բռնությունների վերաբերյալ, սակայն պատասխան դեռևս չեն ստացել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ս. Ոսկանյանը:
«Դավիթն իր խոսքում ասել է, որ հարցաքննության ժամանակ, երբ դիմակավորված անձինքն նրա նկատմամբ բռնություն են կիրառել, նա ճանաչել է միայն Կարեն Բաբակեխյանին, ինչպես նաև լսել է, թե ինչպես է Ալիկ Սարգսյանը ցուցումներ տալիս նրան, որ ցուցմունք կորզեն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հիշյալ գործով մեղադրանք է առաջադրվել Արտուշ Ռուբիկի Հակոբյանին, Դավիթ Սուրենի Գալստյանին, Սամվել Հրաչի Դավթյանին, Արման Ալբերտի Դալլաքյանին, Արթուր Գրիշայի Մանուկյանին, Քյարամ Թոռնիկի Ամոյանին 2011թվականի մայիսի սկզբին անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու գործով:
Նախորդող հրապարակում՝ «Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանը հոգեբուժական բաժանմունքում է
«Բանդայի գործով» ամբաստանյալն ինքնավնասում է արել. Նիստը հետաձգվել է