29/07/2014 14:21
Հուլիսի 25-29-ը մարմնական վնասվածք հասցնելու 61 դեպքից բացահայտվել է 51-ը
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 61 դեպքից բացահայտվել է 51-ը, խուլիգանության 5 դեպքից՝ 4-ը, կողոպուտի 2 դեպքից՝ 1-ը, խարդախության` 21, ապօրինի ծառահատման 1 դեպքերը բացահայտվել են: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բացահայտվել է նաև գողության 13 դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գողության՝ 4, սպանության և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 60-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: