29/07/2014 19:31
Ռոնալդուն խոստանում է այն մրցանակները, որոնց համար պայքարում է «Ռեալը»
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն երկրպագուներին խոստանում է, որ իր թիմակիցների հետ միասին ամեն ինչ կանի, որպեսզի հաջորդ մրցաշրջանում «Արքայական ակումբը» հնարավորինս շատ տիտղոսներ նվաճի: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Իմ ցանկությունն է, որ «Ռեալը» նվաճի բոլոր այն մրցանակները, որոնց համար պայքարում է: Իմ ակումբը, մարզիչները, իմ հիանալի խաղընկերներն ու ես ամեն ինչ կանենք` մեր երկրպագուներին ուրախացնելու համար»,- նշել է Ռոնալդուն:
Հիշեցնենք որ նախորդ մրցաշրջանում մադրիդյան թիմը կարողացել է դառնալ Չեմպիոնների լիգայի հաղթող և Իսպանիայի գավաթակիր: