29/07/2014 17:28
Կայծակի ֆոնին արված selfie-ն դարձել է YouTube-ի նոր հիթ (Տեսանյութ)
Մեքսիկացի Լուիս Ֆուկուտեյքը և նրա ընկերուհին Ակումալ քաղաքի լողափում ցանկանում էին selfie անել, երբ կայծակի հարվածը քիչ էր մնում սպաներ զույգին:
Vesti.ru-ի փոխանցմամբ, Լուիսը և ընկերուհին դուրս են գալիս ջրից և գրկախառնվելով ցանկանում են լուսանկարվել, երբ նրանց հետևի ֆոնին երևում է կայծակը:
Զույգը այնպես է վախենում, որ խուճապահար անջատում է տեսախցիկը և փախչում է թաքնվելու: Նրանք կարծել էին, թե ընկել են ռազմական գործողությունների գոտի: