29/07/2014 16:00
ԱՄՆ-ի երկու նահանգներում փոթորիկ է մոլեգնում
ԱՄՆ Մասաչուսետթսի և Նյու-Յորք նահանգներում փոթորիկ է մոլեգնում: Տեղի բնակչությունը պատմել է, որ եղանակը կտրուկ փոխվել է, երկինքը մթնել և սկսել է սաստիկ անձրև, ուժեղ քամի է բարձրացել, որի արագությունը հասնել է 120 կմ ժամ արագության:
Երկու նահանգներում հարյուրավոր ծառեր են արմատախիլ եղել: Թաղամասերը հեղեղվել են, հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրոէներգիայի, իսկ շատ վարորդներ մնացել են ճանապարհներին. Գրանցվել է մի քանի լուրջ ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում է Vesti-ին: