30/07/2014 15:33
Ադրբեջանը ՌԴ-ից գնելու է Յակ-130 ինքնաթիռներ (Տեսանյութ)
Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջան արտահանել Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ, որոնք արդեն ներկայացվել են ադրբեջանական կողմից:
Regnum-ի փոխանցմամբ, «Իռկուտ» ընկերության ներակայացուցիչը նշել է, որ մոտ ժամանակներս Ադրբեջանը կդառնա Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ շահագործող երկիր:
Ինքնաթիռը թույլ է տալիս ուսումնավարժանքների ընթացքում փորձարկել օդային մարտը, տարբեր ինքնաթիռների հետ համագործակցությունը և այլն:
Պատերազմական իրավիճակներում ինքնաթիռը կարող է ծառայել որպես թեթև կործանիչ, որը կարող է ոչնչացնել տարբեր ցամաքային թիրախներ: