30/07/2014 19:50
Էբոլայի տենդը հասել է Հոնգկոնգ
Էբոլայի տենդով առաջին հիվանդն է հոսպիտալացվել Հոնգկոնգում: Նշվում է, որ կինը վերջերս է վերադարձել Աֆրիկայից: Բժիշկները ներկայումս իրականացնում են հետազոտություններ և հիվանդությւոնը պաշտոնապես չի հաստատվել: Այս մասին տեղեկացնում է vesti-ին:
Էբոլայի նոր համաճարակ է բռնկվել Գվինեայում այս տարվա փետրվարին, որտեղից վիրուսը անցել էր Սիերրա-Լեոնե և Լիբերիա: Հիվանդության մահացությունը հասնում է 90 տոկոսի: Պատվաստանյութի կամ բուժման արդյունավետ մեթոդներ չկան: ԱՀԿ-ն հայտնել է, որ 120 բժիշկ է ուղարկել Արևմտյան Աֆրիկա` պայքարելու համաճարակի դեմ:
Ներկայում այդ տարածքում արձանագրվել է հիվանդացության 1093 դեպք, որից 672-ը մահվան ելքով: