30/07/2014 10:41
Այսօր նշվում է ընկերության միջազգային օրը
Ընկերության միջազգային օրը (International Day of Friendship) ամենաերիտասարդ տոներից մեկն է օրացույցում: Այդ օրը հուլիսի 30-ին նշելու գաղափարը հաստատվել է 2011-ի ապրիլի 27-ին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ համագումարի ժամանակ:
Միացյալ ազգերի կազմակերպությունը պետական կառույցներին, ինչպես նաև միջազգային և շրջանային կազմակերպություններին առաջարկել է նշել այդ օրը՝ համապատասխան մշակութային սովորույթներին:
ՄԱԿ-ի որոշման մեջ շեշտը դրվում է տարբեր երկրների միջև ընկերական հարբերությունների ձևավորման կամ շարունակականության կարևորության վրա:
«Ազգերի, երկրների, մշակույթների միջև ընկերությունը կոչում է խաղաղության և կամուրջներ ստեղծում հասարակությունների միջև, ինչը նպաստում է մշակութային բազմազանության»,- ասվում է փաստաթղթում:
Բացի այդ, Ընկերության միջազգային օրվա խնդիրներից է երիտասարդների, ինչպես նաև ապագա առաջնորդների ուշադրությունը բևեռել հասարակական գործունեության վրա, որն ուղղված է տարբեր մշակույթների հարգալից ըմբռնմանը:
Ներկայումս շատ երկրներում իրականացվում են ընկերության քարոզչությանն առնչվող տարբեր միջոցառումներ: