30/07/2014 14:25
ՀՀ-ում ներդրումների համար կան և' խոչընդոտներ, և' առավելություններ. Մակարյան
Հայաստանում տարեցտարի պակասում են ներդրումները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` հավելելով, որ ներդրումների համար ՀՀ-ում կան խոչընդոտներ, կան նաև առավելություններ:
«Սակայն ոչ խոչընդոտներ են համակարգված ներկայացվում, ոչ էլ առավելություններ են կարողանում ինչպես հարկն է ներկայացնել: Ներդրումների մասին պետք է ներկայացնել գործընթացների որոշակի փաթեթ, որոնք պետք է իրականացնեն կառավարությունը, համապատասխան նախարարները, նաև մեզ նման կազմակերպությունները»,- ասաց Գ. Մակարյանը:
ՀՀ-ի ներդրումային դաշտի առավելություններից բանախոսը թվեց աշխատուժը, ցածր եկամտահարկը, փոքր բիզնեսին տրված արտոնությունները:
«Անցած տարի հիմնական ներդրումները եղել են հեռահաղորդակցության, անշարժ գույքի գնումների, ալկոհոլային խմիչքների և հանքարդյունաբերության ոլորտներում»,- տեղեկացրեց գործատուների միության նախագահը: