30/07/2014 10:00
«Ռոսկոնտրոլը» «Ապարան» շշալցված ջուրը ներառել է սև ցուցակում. «ՀԺ»
Ռուսական «Ռոսկոնտրոլ» նախագիծը փորձաքննության է ենթարկել Ռուսաստանի շուկայում իրացվող 12 տեսակի շշալցված ջրեր, որոնք, ըստ նախագծի հեղինակների, բավականին տարածված են: Այնպիսիների թվում է նաև հայկական «Ապարանը»:
«Ուսումնասիրելով հայկական այդ ջրի բաղադրությունը՝ նախագծի փորձագետները հանգել են եզրակացության, որ դրանում միկրոօրգանիզմների քանակությունը 3.5 անգամ գերազանցում է նորման, իսկ նիտրատների քանակը՝ երկու անգամ: «Ռոսկոնտրոլը» «Ապարանը» զետեղել է իր «սև ցուցակում»՝ որպես վտանգավոր:
«Ապարանի» հետ մեկտեղ այդ՝ ցուցակում են հայտնվել նաև չգազավորված «Bonaqua» և «Cristaline» հայտնի բրենդները, ինչպես նաև ռուսական արտադրության մի քանի տեսակի ջրեր: Ոչ պետական և ոչ կոմերցիոն «Ռոսկոնտրոլ» նախագծի եզրակացությունը, իհարկե որևէ պարտադրող ազդեցություն չունի, սակայն անուղղակիորեն կարող է բացասաբար ազդել հայկական ջրի սպառման ծավալների վրա»,-գրել է «Հայկական Ժամանակ»-ը: