30/07/2014 14:04
«Բավարիան» մտադիր է Խեդիրային վերադարձնել Գերմանիա
Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, «Բավարիան» մտադիր է Սամի Խեդիրային վերադարձնել Գերմանիա, սակայն դրա համար չի պատրաստվում վճարել «Ռեալին»:
Մադրիդյան ակումբի հետ 27-ամյա կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը կլրանա մեկ տարուց, ուստի մյունխենյան ակումբը դեմ չէ` արդեն ձմռանը նախնական պայմանագիր ստորագրելու Խեդիրայի հետ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով նաև «Արսենալն» է հետաքրքրված: