30/07/2014 15:02
ՊՍԺ-ն մերժել է «Բարսելոնին»
«Բարսելոնը» շարունակում է փորձեր կատարել` ամրապնդելու պաշտպանության կենտրոնը: Անցած շաբաթ կատալոնյան ակումբը վերջնական առաջարկ ներկայացրեց ՊՍԺ-ին` պաշտպան Մարկինյոսի տրանսֆերը 43 մլն եվրոյով գնելու համար: Փարիզյան ակումբը մերժել է այն: Այս մասին հայտնում է «Globoesporte»-ն:
Աղբյուրի տեղեկություններով` ՊՍԺ-ն պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը 20-ամյա բրազիլացու հետ:
Sport.es-ի տեղեկատվության համաձայն` «Բարսելոնն» այժմ կկենտրոնանա «Լիվերպուլի» պաշտպան Ագգերի տրանսֆերի գնման վրա: Վերջինս, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մոտ է տեղափոխությանը «Բարսելոն» 15 մլն եվրոյով: