30/07/2014 16:36
Տոտտի. Ցանկանում ենք ավելի լավ հանդես գալ, քան անցած մրցաշրջանում
Հռոմեական ակումբի առաջատար Ֆրանչեսկո Տոտտին հույս ունի, որ նոր մրցաշրջանում իր թիմին կհաջողվի առաջին տեղը գրավել Իտալիայի առաջնությունում:
«Չեմպիոնների լիգային մասնակցությա՞ն մասին: Շատ դժվար կլինի, բայց մենք կփորձենք հնարավորինս շատ առաջ գնալ: Այդ մրցաշարում մեզանից ավելի ուժեղ թիմերը շատ են, բայց կաշխատենք տխրեցնել նրանց:
Ինչ վերաբերում է Իտալիայի առաջնությանը, ցանկանում ենք ավելի լավ հանդես գալ, քան անցած մրցաշրջանում: «Ռոման» պետք է պայքարի Սկուդետտոյի համար»,- ասել է Տոտտին: