30/07/2014 14:37
Թուրքիայի փոխվարչապետը կոչ է արել կանանց բարձր չծիծաղել
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը կոչ է արել կանանց բարձր չծիծաղել և ավելի խիստ լինել բարոյական տեսանկյունից:
Ria.ru-ի փոխանցմամբ, Արընչը նշել է, որ կանայք չպետք է ծիծաղեն հանրային վայրերում և տարբերակեն, թե ինչն է բարոյական, իսկ ինչը՝ոչ:
Սոցցանցերի օգտատերերը արագ արձագանքել են Արընչըն՝ կոչ անելով նրան բարոյական խրատներ չտալ, հիշեցնելով նրան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալը:
2014-ին YouTube-ում հայտնվել էր Էրդողանի և նրա որդու հեռախոսազրույցը, որտեղ վարչապետը որդուն հանձնարարում են թաքցնել անօրինական ճանապարհով ձեռք բերված գումարները: