30/07/2014 13:56
Օբամա. ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նոր «սառը պատերազմ» չի լինելու
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նոր «սառը պատերազմ» չի լինելու:
RBC.ru-ի փոխանցմամբ, Օբաման նշել է, որ այսօրվա իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ Ռուսաստանը չի ցանկանում ընդունել Ուկրաինայի՝ ինքնուրույն ճանապարհ ընտրելու իրավունքը:
Մինչ այդ, ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի տնտեսության տարբեր ճյուղերի նկատմամբ:
Նոր պատժամիջոցները տարածվելու են ռուսական էներգետիկայի, ֆինանսական ոլորտի, ռազմական արդյունաբերության և բանկային համակարգի վրա:
Նշվում է, որ մինչ այդ ԱՄՆ-ը և ԵՄ պատժամիջոցներ էին կիրառել ռուսաստանցի քաղաքական գործիչների, ընկերությունների և գործարարների նկատմամբ: