30/07/2014 19:26
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը` վիզաների չտրամադրման վերաբերյալ
ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական գործերի բյուրոն ներկա պահին վիզային համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ ունի: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից:
«Մեր հնարավորությունները զգալիորեն սահմանապակվել են: Եվ դա կշարունակվի այնքան ժամանակ քանի դեռ չվերացվեն փաստաթղթային կուտակումները:
Խնդիրն առկա է աշխարհի բոլոր երկրներում և այն հատուկ չէ որևէ երկրի, քաղաքացիության կամ վիզայի տեսակի: Մենք փորձում ենք հրատապ լուծում տալ այս խնդրին և ակնկալում ենք, որ շուտով համակարգը լիարժեք կգործի: Նոր տեղեկությունների դեպքում բոլոր թարմացումները կզետեղվեն կայքում»,-ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակում` ԱՄՆ-ն դադարեցնում է վիզաների տրամադրումը