30/07/2014 18:14
ԱՄՆ-ն դադարեցնում է վիզաների տրամադրումը
ԱՄՆ Պետքարտուղարության հյուպատոսական գործերի բյուրոն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«ԱՄՆ Պետքարտուղարության հյուպատոսական գործերի բյուրոն ներկա պահին վիզա համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ ունի: Դա զգալիորեն նվազեցրել է մեր կարողությունները, և կարող է շարունակվել այնքան ժամանակ, մինչև մենք արդեն իսկ կուտակված գործերին չկարողանանք ընթացք տալ և դրանք ավարտին հասցնել:
Խնդիրը համաշխարհային բնույթի է և ամենևին կապված չէ կոնկրետ որևէ երկրի, քաղաքացիության կամ վիզայի տեսակի հետ: Մենք փորձում ենք հրատապ լուծում տալ այս խնդրին և ակնկալում ենք, որ մեր համակարգը շատ շուտով դարձյալ լիարժեք կգործի: Նոր տեղեկությունների դեպքում բոլոր թարմացումները կտեղադրվեն»,- ասվում է հայտարարության մեջ: