31/07/2014 14:30
Բլաշչիկովսկին շուտով պատրաստ կլինի մրցաշրջանի մեկնարկին
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Յակուբ Բլաշչիկովսկին չի խաղում հունվարից սկսած, երբ ծնկի լուրջ վնասվածք ստացավ և ստիպված էր բուժման երկարատև կուրս անցնել:
«Ամեն ինչ արդեն նորմալ է, հույս ունեմ, որ շուտով կվերադառնամ լիարժեք մարզումների: Մրցաշրջանի մեկնարկին պատրաստ կլինեմ»,- հավաստիացրել է Բլաշչիկովսկին:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի առաջին տուրում, որը կկայանա օգոստոսի 23-ին, «Բորուսիան» կխաղա «Բայերի» հետ: