31/07/2014 12:45
Կոնգրեսը հավանության է արժանացրել Օբամային դատել արտոնող բանաձևը
ԱՄՆ-ի կոնգրեսականները հավանության են արժանացրել այն բանաձևը, որը թույլ է տալիս պատասխանատվության ենթարկել նախագահ Բարաք Օբամային՝պաշտոնական դիրքի չարաշահման համար:
Lifenews.ru-ի փոխանցմամբ, բանաձևին կողմ է քվեարկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 225 անդամ, դեմ՝ 201-ը:
Կողմ քվեարկողները ներկայացնում էին Օբամայի դեմ հանդես եկող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, իսկ դեմ՝ Դեմոկրատները:
Օբամային մեղադրում են առողջապահության ոլորտի բարեփոխումներ իրականացնելու ժամանակ իր գործողությունները Կոնգրեսի հետ չհամաձայնեցնելու մեջ: